Nokia 1616 - Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)

background image

Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը

վերաբերող ուղեցույցներին

Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն

նախագծված է այնպես, որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների

ազդեցության միջազգային ուղեցույցներով սահմանված

սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ

գիտական կազմակերպության կողմից և ներառում են այն թույլատրելի

սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը

ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ առողջական վիճակից:

Ռադիոճառագայթմանն առնչվող ուղեցույցները շարժական սարքերի

համար օգտագործում են կլանման տեսակարար կշիռ (ԿՏԿ կամ SAR)

կոչվող չափման միավորը: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի

սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա

կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման փորձերը

կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում

է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող բոլոր

հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի

մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն

նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար

անհրաժեշտ հզորությունը միայն: Այս արժեքը փոփոխվում է մի շարք

գործոններից կախված, մասնավորապես՝ այն բանից, թե ցանցի

հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում:

Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ

13

background image

Համաձայն ICNIRP ուղեցույցի՝ սարքը ականջի մոտ օգտագործելու

դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 1.16 Վտ/

կգ:

Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների

հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված

հաշվետվությունների և չափումների ազգային պահանջներից և ցանցի

հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ

տեղեկություններ կարող են տրամադրվել www.nokia.com

ինտերնետային կայքում` համապատասխան արտադրանքի

տեղեկատվական էջում:

14

Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ

background image

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

NOKIA CORPORATION-ը սույնով հայտարարում է, որ սույն

RH-125 արտադրատեսակը համապատասխանում է 1999/5/EC

դիրեկտիվի հիմնական պահանջներին և կիրառելի այլ դրույթների:

Համապատասխանության հայտարարագրին կարելի է ծանոթանալ http://

www.nokia.com/phones/declaration_of_conformity/

ինտերնետային էջում:

© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Nokia-ն, Nokia Connecting People-ը և Navi-ն Nokia

Corporation-ի ապրանքային կամ գրանցված ապրանքային նշաններն

են: Nokia tune ձայնային ազդանշանը Nokia Corporation-ի

ձայնային նշանն է: Սույն փաստաթղթում հիշատակված այլ ապրանքների

և ընկերությունների անվանումներ կարող են հանդիսանալ այլ անձանց

պատկանող ապրանքային նշաններ կամ ֆիրմային անվանումներ:

Արգելվում է սույն փաստաթղթի բովանդակության՝ որևէ եղանակով

կատարված ամբողջական կամ մասնակի վերարտադրությունը,

փոխանցումը, տարածումը կամ պահեստավորումը` առանց Nokia-ից

նախօրոք ստացված գրավոր թույլատվության: Nokia-ն անընդհատ

կատարելագործման քաղաքականություն է վարում: Nokia-ն իրավունք է

վերապահում, առանց նախօրոք ծանուցելու, փոփոխություններ և

բարելավումներ կատարել սույն փաստաթղթում նկարագրված որևէ

արտադրանքի մեջ:

ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ NOKIA-Ն

ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԼԻՑԵՆԶԱՏՈՒՆԵՐԸ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՄ

ԵԿԱՄՏԻ ԿՈՐՍՏԻ, ԻՐԱԿԱՆ, ԿՈՂՄՆԱԿԻ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ

ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉ

ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԷԼ ՈՐ ԴՐԱՆՔ ՊԱՏՃԱՌՎԱԾ ԼԻՆԵՆ:

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

Է «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ»: ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ,

ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ՝ ԼԻՆԻ ԴԱ ՊՈԶԻՏԻՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ, ԹԵ՝

ԵՆԹԱԴՐՅԱԼ (ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՅՍ

ԿԱՄ ԱՅՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ) ՉԻ

ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ, ԵԹԵ ՕՐԵՆՔՈՎ ԱՅԼ ԲԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ:

NOKIA-Ն ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ

ՓՈՓՈԽԵԼ ԱՅՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՄ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ԱՅՆ՝ ԱՌԱՆՑ

ՆԱԽՕՐՈՔ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ:

Այս կամ այն արտադրատեսակի, ծրագրային ապահովման և սպասարկման

ծառայությունների առկայությունը կարող է տարբերվել՝ տարածաշրջանից

կախված: Լեզվային տարբերակների առկայության և մանրամասների

վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմեք Nokia-ի Ձեր

գործակալին: Սույն սարքը կարող է պարունակել նյութեր,

տեխնոլոգիաներ կամ ծրագրեր, որոնց վրա տարածվում են ԱՄՆ կամ այլ

երկրների արտահանման օրենքները կամ կանոնակարգերը: Օրենքը

շրջանցելը կամ դրանից խուսափելն արգելված է:

15

/Հրատարակություն 1 HY